Հայաստանն ու Թուրքիան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում ընդգրկվել են նույն խմբում, ինչպես 2008-ին: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունեանը «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հեռանկարին: Գոչունեանի կարծիքով՝ այսօր Թուրքիան ավելի հեշտությամբ կարող է գնալ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: