ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով ցեմենտի դեֆիցիտի խնդրին, հայտնել է, որ ըստ հոկտեմբերի 10-ի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ այսուհետ հնարավոր կլինի Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար նախկին 14 հազար դրամի փոխարեն վճարելով ընդամենը 2 հազար դրամ տուրք:
Թունյանը հիշեցրել է, որ ցեմենտ ներկրելուց առաջ անհրաժեշտ է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման արտոնագիր եւ վճարել տուրքը: Նա հավաստիացրել է, որ էկոնոմիկայի նախարությունն առավելագույն կարճ ժամկետում կկազմակերպի այդ գործընթացը:
«Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,- ֆեյբուքյան գրառման մեջ նշել է պատգամավորը: