Ըստ իրանական IRNA գործակալության՝ հոկտեմբերի 17-ի առավոտյան Արաքս շրջանում, Արեւելյան Ադրբեջան ու Արդեբիլ նահանգների հյուսիսում մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժությունները:
ԻՀՊԿ-ի հրամանատար Մուհամեդ Փաքփուրը նշել է, որ զորավարժությունների ուղերձը հարեւան երկրների համար հետեւյալն է՝ խաղաղություն, բարեկամություն ու կայուն անվտանգության ամրապնդում: Նա հավելել է, որ զորավարժությունների ուղերձը թշնամիների համար բոլորովին այլ է. ցամաքային ԻՀՊԿ-ն Իրանի մյուս զինված ուժերի հետ պատրաստ է երկրի սահմանները պաշտպանելու եւ պատասխանելու ցանկացած սպառնալիքին:
Զորավարժություններն անցկացվելու են ըստ տարեկան ժամանակացույցի՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով:
ԻՀՊԿ-ի հրամանատարը շեշտել է, որ այդ զորավարժությունները տարբեր փուլերով են՝ պարաշյուտային ուղղաթիռային, գիշերային գրոհի, ուղղաթիռների մարտական, ինչպես նաեւ մարտական ու մահաբեր անօդաչու թռչող սարքերի գործողությունները: Զորավարժություններում նախատեսվում է նաեւ կամրջի արագ կառուցում Արաքս գետի վրա, ինչպես նաեւ հաղորդակցության ուղիների գրավում եւ հսկողություն, բարձունքների գրավում: