Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում մեկնարկել է օլիմպիական կրակի էստաֆետը, որն անցնելու է բոլոր 47 պրեֆեկտուրաներով՝ ավարտվելով Տոկիոյում, որտեղ հուլիսի 23-ին կբացվեն 32-րդ Ամառային օլիմպիական խաղերը:
Կրակը տանող առաջին մարզիկները Ճապոնիայի ֆուտբոլի կանանց հավաքականի անդամներն են: Էստաֆետին կմասնակցի ավելի քան 10000 մարդ:
Կրակի փոխանցման արարողությունը բացել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն, որն այդ պաշտոնին է նշանակվել այս տարվա փետրվարին: Արարողությանը շատ հյուրեր չեն մասնակցել՝ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումներով պայմանավորված: