«Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 18-19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ գազամատակարարումը դադարեցվում է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: