Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ եվրատլանտյան ինտեգրման ուղղությունն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ:
Ըստ Ռեզնիկովի՝ անդամակցության վերջին դիմումը արտահայտում է հասարակության ավելի քան 70 տոկոսի տրամադրությունը, քաղաքացիներ, որոնք միանշանակ աջակցում են եւ ձգտում են իրականացնելու Հավաքական անվտանգության համակարգում Ուկրաինայի մասնակցության իրավունքը:
«Կրեմլի լոբբիստները թող չհուսան, որ Ուկրաինան կդառնա «չեզոք» երկիր»,- գրել է Ռեզնիկովը ֆեյսբուքյան իր էջում։
Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դիմում է ՆԱՏՕ-ին՝ արագացված կարգով անդամակցելու համար։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունման ընթացակարգի իրականացումը ժամանակավրեպ է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, հաստատել է, որ դաշինքը վարում է «բաց դռների» քաղաքականություն, սակայն ՆԱՏՕ-ն առայժմ իր ջանքերը կկենտրոնացնի Կիեւի պաշտպանությունն ապահովելու վրա: