ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել նախատեսող օրենքի նախագիծը:
Ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ գործող օրենքի՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: Օրենքի փոփոխության նախագծում ԼՀԿ-ն առաջարկել է այդ շեմը բարձրացնել մինչեւ 63 տարեկանը: