Jerusalem Post-ը հայտնում է, որ Գերմանիայի կառավարությունն օրենք է մշակել, որը կհեշտացնի Հոլոքոստի զոհերի թոռների եւ ծոռների՝ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Չնայած Գերմանիայում երկար ժամանակ է, ինչ գործում է նացիստական ռեժիմից տուժածներին Գերմանիայի քաղաքացիություն վերադարձնելու քաղաքացիություն՝ ոչ բոլորն են կարողացել այն վերստանալ։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհֆերը նշել է, որ իրենց երկրի համար մեծ պատիվ է, որ այդ մարդիկ ուզում են Գերմանիայի քաղաքացի դառնալ՝ չնայած այն բանին, որ իրենք նրանց նախնիներից ամեն ինչ վերցրել են։