Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ ցանկանում է եւս մեկ անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ դա անել հնարավորինս շուտ։ Գրոսին հավելել է, որ հնարավոր է համարում մինչեւ տարեվերջ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու մասին համաձայնության ձեռքբերումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հանդիպել էր հոկտեմբերի 11-ին։
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը նշել է, որ ինքը շատ լավ երկխոսություն է ունեցել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Պուտինի եւ Զելենսկու հետ։ Գրոսին անչափ կարեւորել է Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համար հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի կնքումը։