Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) երկամարտում գրանցել է 301 կգ արդյունք եւ նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
67 կգ քաշայինների պայքարն ընթանում էր Գոռ Սահակյանի եւ երկու թուրք ծանրորդների միջեւ: Թեեւ առանձին վարժություններում թուրք ծանրորդները գերազանցել են Գոռին, սակայն երկամարտում նա 3 կգ-ով շրջանցել է մրցակիցներին:
Մինչեւ 20 տարեկանների պայքարում ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում գրանցել էր 256 կգ արդյունք (116+140):