Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված հայ անձանց:
Ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ գերեվարված անձինք Կարմիր խաչի միջոցով կապ են հաստատել ընտանիքների հետ:
Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: Ադրբեջանը կեղծ քրեական գործերով նրանց դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման: