ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 1990-ականների սկզբի՝ Արցախյան առաջին պատերազմից անհայտ կորած են համարվում 777 անձինք, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ 217 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 29 հայ զինծառայողներ։
«Իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջդիրքային գոտիներում», — ասել է Փաշինայնը՝ նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։
«Հուսով ենք՝ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։