ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 19-ին՝ 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ներկա պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։