ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 5-ը «Փրկարարական ծառայության կինոլոգիական հաշվարկների ուսուցանում» ծրագրով դասընթաց է անցկացնում: Դասընթացին մասնակցում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջոկատի 6 կինոլոգիական հաշվարկներ։
Միջոցառման նպատակն է բնական եւ տեխնածին միջավայրում զոհերի որոնմանն ու հայտնաբերմանը պատրաստության ուսուցումը. հիմնական ուղղվածությունը լինելու է փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումը:
Դասընթացը վարում են ՌԴ փրկարարների միության Ստավրոպոլի մասնաճյուղի միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը եւ ՌԴ ԱԻՆ որոնողափրկարարական ծառայության գծով մրցավար, կինոլոգիական սպորտի հրահանգիչ Կոնստանտին Բոլտունսկիյը: