ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18-20-ը, Երեւանի կենտրոնում մի շարք փողոցներ, մասնավորապես՝ Արշակունյաց պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչեւ Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը, փակ է լինելու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար: Պատճառն այն է, որ Երեւան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ հոկտեմբերի 20-21-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նեղ ու ընդլայնված կազմերով մասնակցելու համար։
Ոստիկանությունից զգուշացրել են, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է` նաեւ արգելվի երթեւեկությունը Պռոշյան եւ Պարոնյան փողոցներում։ Նման որոշում կընդունվի ըստ անհրաժեշտության։