ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով «հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի՞ արդյոք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը» հարցին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումն է:
Ըստ Պատելի՝ դա այն է, ինչ շարունակում են պնդել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ պետքարտուրի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը եւ մյուսները այդ հարցը քննարկելիս:
Ավելի վաղ, պատասխանելով այն հարցին՝ «արդյոք ԱՄՆ-ը մտահոգված է, որ ՌԴ-ն կարող է խոչընդոտել Արեւմուտքի միջնորդությամբ խաղաղության գործընթացը», Պատելը հայտարարել է, որ եթե որեւէ երկիր Հայաստանի եւ Ադրբեջանի հարցի շուրջ ցանկանա համագործակցել ԱՄՆ-ի հետ եւ օգնել՝ հասնելու խաղաղ կարգավորման, Միացյալ Նահանգները կողջունի այդ նախաձեռնությունը։