ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար գործընկերների հետ համատեղ մտադիր է ընդլայնել լոգիստիկ միջանցքները, երեք առանցքային՝ Ազով–սեւծովյան, Արեւելյան եւ Կասպից ուղղություններ արդեն որոշվել են։
Միշուստինը հավելել է, որ բիզնեսի եւ իշխանության տարածաշրջանային մարմինների հետ այժմ փորձարկում են որոշումները, որոնք կօգնեն մի քանի անգամ արագացնելու բեռների մշակումը։
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ արեւելյան ուղղությամբ արագ տեմպերով աճում են ոչ հումքային ապրանքների առաքումը Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։
Միեւնույն ժամանակ Իրան, Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա մատակարարումների համար աշխատանքներ են տարվում «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղին զարգացնելու ուղղությամբ: Այստեղ Կասպից ծովի շրջանի գործընկերների հետ համատեղ մինչեւ 2030 թվականը նախատեսվում է բեռնաշրջանառությունը հասցնել տարեկան մինչեւ 15 միլիոն տոննայի։
Միշուստինը նշել է նաեւ, որ սահմանափակումներից առաջ արտերկիր ռուսական ապրանքների փոխադրմամբ զբաղվող միջազգային խոշոր բոլոր 8 ընկերությունները հեռացել են շուկայից։