Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առանձին հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է համարում Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի եւ ավերածությունների համար»:
«Ղարաբաղին հասցված վնասը պետք է հասցնել Հաագայի դատարան եւ փոխհատուցում պահանջել։ Այսպիսով՝ անհրաժեշտ է նրանց անկյուն քշել»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ, ըստ ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության հաղորդագրության, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան ուղարկվող ԵԱՀԿ առաքելությունը կազմակերպության մանդատ չունի եւ պետք է գնահատվի իբրեւ մասնավոր այց: