Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունից (Caucasus Heritage Watch) հայտնել են, որ Նախիջեւանի Փառակա գյուղում 1997-2009 թվականների ընթացքում բուլդոզերով ավերվել են 10-20-րդ դարերի հայկական գերեզմանատան ավելի քան 800 տապանաքարեր, խաչքարեր եւ խոյաձեւ քանդակներ: Դրանցից մոտ 70-ի վրա հայերեն արձանագրություններ են եղել:
Տարածքը հողին է հավասարեցվել, գերեզմանատան տարածքում 13 նոր տուն է կառուցվել: Կազմակերպության տվյալներով՝ գերեզմանատունը 1933-ին խորհրդային քարտեզներում հիշատակվում է որպես քրիստոնեական գերեզմանատուն:
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն ավելի վաղ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում Սղնախ գյուղի 18-րդ դարի կեսին հիմնված հայկական գերեզմանոցների պղծման փաստին: Այդ տարածքը ապրիլի 12-ից մինչեւ հունիսի 18-ը բուլդոզերներով ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով: