Տիգրան Պասկեւիչյանը եւ Սաթենիկ Ֆարամազյանը կազմել են «Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից» արժեքավոր հատորը: Ինչու տեղի ունեցավ 1949 թվականին 13-14 հազար հայերի, այդ թվում՝ սփյուռքահայ հայրենադարձների աքսորը Ալթայի երկրամաս, ինչպես նրանք վերադարձան տուն եւ ինչու հեռացան հայրենիքից. Տիգրան Պասկեւիչյանի հետ զրուցել է Թաթուլ Հակոբյանը: