ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժը:
Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում: Նոր փոփոխությամբ այդ ժամկետը կլինի 15-20 տարի՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա, կամ ցմահ ազատազրկում: Lրտեսության համար նախատեսված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում: