Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում Միլլի Մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը քննադատել է սահմանների փոփոխությունների իրողության հետ չհաշտվող պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը: Նա պնդել է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, եւ «որոշումը պիտի ընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ հիմնվելով որեւէ ժամանակաշրջանի քարտեզի վրա»։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը, արձագանքելով Իրանի արտգործնախախար Աբդոլահիանիի՝ Հայաստանում արված հայտարարություններին, նշել է, որ Ադրբեջանի դեմ վերջին շրջանում Իրանի ձեռնարկած քայլերը, մանավանդ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, այնուհետեւ Զանգեզուրի միջանցքի առնչությամբ, չի կարելի գնահատել որպես բարիդրացիություն: