ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հերքելով Ադրբեջանի տարածած հերթական սուտը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: