Ըստ Bloomberg-ի՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմենի» խաղացող Լիոնել Մեսսին ստեղծել է հոլդինգային Play Time ընկերությունը՝ սպորտում, լրատվամիջոցներում եւ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալելու է ամբողջ աշխարհում։
Մեսսիի Play Time ընկերությունը միջոցներ է ներդնելու նախագծերում, որոնք կհամարի հեռանկարային եւ արժեքավոր, անկախ այն հանգամանքից, թե դրանք իրականացման որ մակարդակում են։ Այսպես, այն կարող է աջակցել ֆուտբոլային-տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներին կամ էլ ներդրումներ կատարել առանձին թիմերում։
«Ես ուրախ եմ, որ ընդլայնում ենք մեր արմատները Կրեմենյան հովտում, եւ որ Play Time-ը համագործակցելու է ամբողջ աշխարհի համարձակ գործարարների հետ»,- հայտարարել է Մեսսին։
Play Time-ը կառավարելու է Graph Ventures ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը, իսկ որպես հատուկ խորհրդատու հանդես է գալու Code Advisors LLC ներդրումային բանկի հիմնադիր-գործընկեր Մայքլ Մարկեսը։
Play Time-ն առաջին ներդրումը կատարելու է Matchday.com նախագծում, որը նախատեսված է գործարկել նախքան ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ նոյեմբերին։ Նախագծի հիմնադիրը Ռազմիկ Հովակիմյանն է։
Հոլդինգային ընկերությունը մասնաբաժին ունի նաեւ AC Momento ֆուտբոլային ստարտափում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը