Ուկրաինայի Լուցկ քաղաքում, ինչպես նաեւ Ռովնենսկի եւ Կիրովոգրադի մարզերում պայթյուններ են որոտացել, այդ շրջաններում էլեկտրականության անջատումներ են սկսվել:
Ուկրաինայում ավելի վաղ հայտնել էին Վոլինի, Խմելնիցկի, Կիեւի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի եւ Չեռնիգովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Բացի բռնակցված Ղրիմից` օդային տագնապ է հայտարարվել երկրի շրջանների մեծ մասում, դրանց թվում՝ Կիեւում։ Շատ շրջաններում օդային տագնապը երեք ժամ է տեւել:
«Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է երկրի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին։ Էլեկտրամատակարարումը դադարեցվելու է մայրաքաղաքում, ինչպես նաեւ Կիեւի, Չերկասի, Չեռնիգովի եւ Ժիտոմիրի մարզերում:
Ուկրաինայում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ: Ըստ Կիրովոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Ռայկովիչի` Կրոպիվնիցկի եւ Գոլովանեւսկի շրջաններում կարեւոր էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ են հասցվել: