Հայաստանի արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում («Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները») փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը կքննարկվի մինչեւ նոյեմբերի 6–ը:
Առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածի վերնագրում «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով եւ 2-րդ մասով լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 12-15 տարի ժամկետով»։