Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը «չեզոքացրել» է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարին։ Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայի պետության որակմամբ ահաբեկչական կազմակերպություն է։ Վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավարեւելյան շրջաններում ու Սիրիայի հյուսիսում ակտիվորեն ռազմական օպերացիաներ են իրականացնում նրանց դեմ՝ սրանք կոչելով «պայքար ահաբեկչության դեմ»։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Ամեդ Դորշին» գաղտնանունով գործունեություն ծավալող Էյյուփ Յաքութը PKK շարքերն էր անցել 2010 թվականին, իսկ 2013-ից լեռնային ջոկատների մասը կազմելով՝ Թուրքիայում ու Սիրիայում մասնակցել էր մի շարք գործողությունների։
Էյյուփ Յաքութի նկատմամբ հետապնդում էր սկսվել դեռ այն ժամանակ, երբ հետախուզական ծառայությունը պարզել էր նրա ինքնությունը։ Իսկ հոկտեմբերի 24-ին հատուկ գործողության ընթացքում նա սպանվել է Սիրիայի Շեդդադե շրջանում, հայտնում է Anadolu գործակալությունը։