ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի կեսին թվիթերյան գրառման մեջ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման եւ սահմանին անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախիջեւանի սահմանին էր։