Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում տեղի ունեցած «Խաղաղության ճիչ. կրոնը եւ մշակույթը երկխոսության մեջ» խորագրով համաժողովում Ուկրաինայի ճգնաժամի խորապատկերին անդրադարձել է այլ հակամարտությունների՝ ուշադրությունից դուրս մնալու խնդրին:
Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ստիպի մոռացության մատնել մյուս հակամարտությունները՝ թվարկելով հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արեւելքում եւ Սոմալիում տեղի ունեցող եւ մարդկային բազմաթիվ զոհերի հետեւանք դարձած հակամարտությունները։
«Այսօր կան մարդիկ, որոնք ենթարկվում են հարձակման, ագրեսիայի, մյուս կողմից էլ կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել ու նվաստացնել։ Մի կողմ քաշվել կնշանակի ընդունել, որ ուժեղի օրենքը դառնում է գերիշխող օրենք»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը: