Իրանական Fars գործակալությունից հայտնել են, որ Իրանի անվտանգության ուժերն Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում ձերբակալել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությանն առնչվող 10 գործակալի։
Ըստ հաղորդագրության՝ «այդ մարդիկ ուղիղ առցանց տեսակապ են պահպանել «Մոսադի» սպաների հետ ու գործել են Իրանի Արեւմտյան Ադրբեջան, Թեհրան ու Հորմոզգան նահանգներում»:
Ձերբակալվածների գլխավոր խնդիրը, ըստ Fars-ի, Արեւմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի դեմ պայքարի ոլորտում գործող Իրանի հետախուզության աշխատակիցների բացահայտումն էր: