ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայկական Կարմիր խաչ ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին եւ Հայկական Կարմիր խաչ ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Վերջիններս ներկայացրել են միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների եւ այլ խոցելի խմբերի, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի եւ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով տեղահանված անձանց եւ տուժած բնակավայրերի համար մարզում իրականացված ծրագրերը։
Մարզպետն իր հերթին առանձնացրել է այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հրետակոծված բնակավայրերի եւ բնակչության առջեւ։ Ըստ մարզպետի՝ 2022-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 24-ը Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն։