ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի շփումների կրճատումն առնչվում է Ռուսաստանի դիրքորոշմանը ականջալուր չլինելուն:
Պեսկովն ասել է, որ վերջին ժամանակներս Շոլցն ու Մակրոնը չեն ձգտում մասնակցելու միջնորդական ծառայություններ մատուցելու ջանքերին, հետեւաբար նրանց հետ շփումներն ավելի քիչ են։
Կրեմլի պաշտոնական նեկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի նախագահը հազիվ թե այնպիսի հեռախոսազրույցներ ունենա արեւմտյան առաջնորդների, ներառյալ Մակրոնի, Շոլցի եւ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, ինչպիսի խոսակցություն է եղել Շոյգուի եւ նրա արեւմտյան գործընկերների միջեւ։