ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ վերջին երկու տարում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) 1,14 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ այլ ծրագրերի իրականացմանը աջակցելու նպատակով։
Եվրոպական հրամանատարությունը ԱՄ՚Ն դաշնակից ու գործընկեր 24 երկրի, համավարակի դեմ պայքարի նպատակով, տրամադրել է ընդհանուր առմամբ 21,3 միլիոն դոլար։ «Եվրոպայի համար մենք նախընտրելի գործընկեր ենք ռիսկերի ու սպառնալիքների դիմակայման, այդ թվում` նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցերում»,- նշել է ԱՄՆ դեսպանությունը։