Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ:
Կամերոնը եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ եւ դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության եւ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հարցերում»,– ասված է հաղորդագրության մեջ։