ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ գերեվարված եւ հայրենիք վերադարձված գերիներից որեւէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել: Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Նրանք հարցաքննվել էին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ քննչական կոմիտեից հայտնել են նաեւ, որ զոհվածների թվաքանակի վերաբերյալ այս փուլում տեղեկություն չեն կարող տրամադրել, քանի որ զոհվածների թիվը պարզելու եւ զոհվածների աճյունները (մասունքները) նույնականացնելու գործընթացը շարունակական է, եւ նախաքննության ընթացքում այդ տվյալները փոփոխության են ենթարկվում։