ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որ գործունեություն է ծավալում հետխորհրդային տարածքի երկրներում, նախատեսում է Հայաստանի տնտեսության աջակցության նոր ծրագրին աջակցել։
Հայաստանի տնտեսական անվտանգությունն ամրապնդելուն կոչված աջակցության բյուջեն հինգ տարվա համար կլինիմինչեւ 25 միլիոն դոլար:
USAID-ը մասնագետների է փնտրում, որոնք ձեռնամուխ կլինեն նախագծի իրականացմանը։ Կապալառուները պետք է համագործակցեն ՀՀ պետական մարմինների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:
Ամերիկյան գործակալությունում նշել են, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է մի քանի ճգնաժամերի, ներառյալ կորոնավիրուսի համավարակին։ Ըստ USAID-ի՝ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները եւս անդրադարձել են ՀՀ տնտեսության վրա:
Նախագիծը կկենտրոնանա տնտեսական խոցելիության հիմնական պատճառների վրա եւ կամրապնդի Հայաստանի տնտեսական կայունությունը հենց նման մարտահրավերների առաջ, կօգնի հաղթահարելու ցնցումները: