ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ:
«Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը եւ ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջեւ լարվածության, ինչպես նաեւ ցանկացած հնարավոր լայնամասշտաբ լարվածության սրացումը թուլացնելու ուղղությամբ»,- ասել է Փրայսը:
Փրայսը չի մեկնաբանել լրագրողի հարցը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունների վերաբերյալ: