ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 25-ին՝ 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին Հայաստանին մեղադրել է նույն ժամանակահատվածում իր դիրքերը գնդակոծելու համար։