ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքները։
«Սեպտեմբերի 14–ից Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների դիակների որոնողական գործողությունների համար։ Դա հակամարդկային եւ անընդունելի պահվածք է»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։
Պաշտոնական Բաքուն դեռեւս չի արձագանքել Փաշինյանի հայտարարությանը։