Իրանագետ, թարգմանիչ Տիգրան Դավուդյանը «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Իրան-Հայաստան 45 կմ սահմանը մեծ արժեք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար: Դավուդյանն անդրադառնում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելուն, Իրանի ռազմական արդյունաբերությանը, այս օրերին Իսլամական Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս ընթացող զանգվածային ցույցերին: