Ըստ France-Presse գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին համատեղ բանակցություններն է անցկացրել ԵՄ անդամ բոլոր 27 երկրների ղեկավարների հետ:
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են համատեղ պաշտպանել ժողովրդավարական արժեքները:
«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ուս-ուսի կարող են ցույց տալ, որ ժողովրդավարությունն լավագույնս է պաշտպանում քաղաքացիներին` զարգացնելով արժանապատվության զգացումն ու բարգավաճումը», — Թվիթերում գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: