ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում որոշվել է Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնել:
Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, այս պահին հիմնադրամի հաշիվներում կա գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ: ՀՀ կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արդեն շուրջ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր կան, որոշակի աշխատանքներ են արված, առաջիկա ամիսներին եւս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակվեն: