Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներն առաջիկա օրերի ընթացքում Կիեւ եւ Ժոլտիե վոդի կմեկնեն ուկրաինական կողմից «կեղտոտ ռումբի» նախապատրաստման վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներից հետո։
«Սովորաբար նման տեսչական ստուգումներն առնչվում են նմուշառմանը, իսկ դրանց հետազոտման համար, որպես կանոն, մոտ երկու ամիս ժամանակ է պահանջվում: Այսինքն՝ մոտ մեկ շաբաթից կտեղեկանանք այդ այցելությունների նախնական արդյունքների մասին, իսկ վերջնականը շուտ չի լինի»,- նշել է Ուլյանովը: