ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական եւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման օրակարգը: