Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «Համագործակցություն Վրաստանի հետ» խորագրով բանաձեւ է ընդունել Վրաստանի գրավյալ տարածքների վերաբերյալ:
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ բանաձեւը Խորհրդի նիստում տեսակապով ներկայացրել է փոխնախարար Լաշա Դարսալիան: Նա խոսել է Աբխազիայի եւ Ցխինվալի շրջաններում ծանր մարդասիրական իրավիճակի մասին:
«Բանաձեւում ներառված են Վրաստանի քաղաքացիների կյանքի անվտանգությանը, բռնազավթիչ ռեժիմի կողմից մարդկանց ապօրինի ձերբակալմանն ու Աբխազիայում եւ Ցխինվալի շրջանում վրացի բնակչության էթնիկ խտրականությանը վերաբերող մտահոգությունները»,- ասված է հայտարարության մեջ: