ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանն աներեւակայելի լուրջ սխալ թույլ կտա, եթե Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառի։
Լրագրողները դիմել են Սպիտակ տան առաջնորդին հարցով՝ արդյոք նա «կեղտոտ ռումբ» պայթեցնելու Ուկրաինայի ծրագրերի մասին ՌԴ-ի նախազգուշացումներում պատրվակ չի տեսնում, որ ինքը՝ ՌԴ-ն, միջուկային զենք օգտագործի։
«Ես չեմ երաշխավորում, որ դա կեղծ դրոշի տակ անցկացվող գործողություն չէ, բայց դա լուրջ, լուրջ սխալ կլինի», — պատասխանել է Բայդենը։
Բայդենը հավելել է, որ այս օրերին ինքը շատ ժամանակ է անցկացրել այդ թեմայի քննարկման համար, սակայն մանրամասներ չի ներկայացրել։