Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 25-ին քաղաքական գործերով ԱՄՆ ռազմական գերատեսչության նախարարի տեղակալ Քոլին Քոլն ու Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը հանդիպում են ունեցել։
Երկու երկրների ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են Իրանի միջուկային զենք ստանալը կանխելու, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս ապակայունացմանն ուղղված նրա քայլերին հակազդելու հարցում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ընդհանուր համերաշխության մասին։