Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հնադավանների միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է միջնորդ եւ համակարգող լինելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ Վատիկանում կլոր սեղանի ձեւաչափով բանակցություններում։
«Նախագահները թող քննարկեն թեմաներ, օրինակ՝ հրադադարի, բանակների հետքաշման, իսկ հետո արդեն կարելի է ավելի համընդհանուր բաներ քննարկել»,- ասել է Սեւաստյանովը:
Ըստ Սեւաստյանովի՝ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Հռոմի պապն առաջարկում է լրացուցիչ համաժողով անցկացնել, որին կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները:
«Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքը հաստատում է, որ Պապը գոհացնում է Ռուսաստանին որպես բանակցող»,- ասել է Սեւաստյանովը:
Ավելի վաղ Le Point-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապին խնդրել է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը եւ զանգահարել Վլադիմիր Պուտինին եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։