Ռոսավիացիայից հայտնել են, որ ՌԴ հարավային եւ կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 3-ը։ Ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները դեպի հետեւյալ օդանավակայաններ` Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։