Իրանի արդյունաբերության փոխնախարար Ալի-Ռեզա Փայմանփակի եւ Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Խարիտոնչիկի հանդիպմանը կողմերն ընդգծել են առեւտրական երկկողմ կապերի եւ համատեղ արդյունաբերական հզորությունների զարգացման կարեւորությունը։
Փայմանփակն ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է կազմակերպելու համատեղ արդյունաբերական արտադրական ձեռնարկություններ ավտոմոբիլաշինության եւ կենցաղային տեխնիկայի ոլորտներում։ «Շատ կարեւոր է, որ առեւտրային փոխանակության ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրային հաշվեկշիռը զարգանա համաչափ կերպով կամ համամասնորեն, եւ այդ առումով կարեւոր են բարտերային ապրանքները»,- նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի թողունակության վերաբերյալ Փայմանփակին շեշտել է, որ Իրանը պատրաստ է ապահովելու բելառուսական ապրանքների տարանցումն այդ միջանցքով։ Նա ասել է, որ նախատեսվում է իրանական գործարար պատվիրակության այց Բելառուս, որում ներգրավված կլինեն իրանական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Այցի ընթացքում նախատեսվում են բելառուսա-իրանական գործարար հանդիպումներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը